Google-ի առցանց ծառայությունները, ինչպիսիք են քարտեզները, որոնողական համակարգը, էլեկտրոնային փոստը,  գրեթե մեկամսյա արգելափակումից հետո կրկին հասանելի են Չինաստանում, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Reuters-ը:

Պեկինի Տյանանմեն հրապարակում հակակառավարական ելույթների 25-ամյակի նախօրեին Չինաստանում Google-ի շատ ծառայություններ անհասանելի էին դարձել: 

Չինաստանում մյուս առցանց  ծառայություններն էլ էին խնդիրներ ունեցել, օրինակ՝ Line-ը, KakaoTalk-ը, Flickr-ը եւ OneDrive-ը:

Facebook, Twitter  սոցիալական ցանցերը եւ  YouTube-ը Չինաստանում արգելափակված են արդեն երկար տարիներ: