Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթվանից ուժի մեջ կմտնի մի օրենք, համաձայն որի, հեռախոսային ընկերությունները եւ ինտերնետ-պրովայդերները պարտադիր կերպով պետք է պահպանեն իրնեց հաճախորդների ձայնագրությունները ազգային անվտանգության նկատառումներով: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հաղորդում է The Telegraph.

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ նոր օրենքը անհրաժեշտ է հանցագործների ու ահաբեկիչների դեմ պայքարում:

«Եթե չգործենք հիմա, ապա դա արմատապես կխարխլի մեր քաղաքացիների անվտանգության սպառնալիքներին դիմակայելու մեր ունակությունը, եւ ես չեմ կարող թույլ տալ, որպեսզի այդպիսի բան պատահի», - հայտարարել է Քեմերոնը:

Սակայն, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, տվյալ օրենքը խախտում է մասնավոր կյանքի իրավունքը եւ վտանգավոր նախադեպ է ստեղծում: