Ամերիկյան խոշոր «General Motors Co»  ընկերությունը հայտարարել է իր 1,53 մլն ավտոմեքենաների հետկանչման մասին:

Ընկերությունը հետ է կանչում 2006-2009 թվականներին արտադրված Hummer, Saturn, GMC, Chevrolet, Buick մոդելների ավտոմեքենաները, որոնց առաջամասի ապակու տաքացման համակարգում թերություն է հայտնաբերվել, եւ այն կարող է  բռնկման պատճառ դառնալ: Թերությունը նախատեսվում է հարթել՝ տաքացման համակարգն անջատելով: Ավտոտերերը ընկերությունից կստանան 100 դոլար փոխհատուցում:

Ավելի վաղ ավտոմեքենաների հետկանչ իրականացվել էր 2008 թվականին: Այդ ժամանակվանից սկսած կազմակերպությունը ստացել է հրդեհման 5 դեպքի մասին հաղորդագրություն, ինչն էլ հետկանչման պատճառ է դարձել: