Հայ աղջիկները գեղեցիկ են, սակայն չափից դուրս շատ են կենտրոնանում իրենց արտաքինի վրա։ Հայաստանում արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասն այսպես պատասխանեց NEWS.am-ի հարցին։

«Հյուսիսայում պողոտայում քայլելիս հաճախ եմ տեսնում երեկոյան զգեստով աղջիկներ, Կոպենհագենում նման դեպքեր քիչ են լինում։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ նրանք ինչ-որ երեկույթի կամ խնջույքի են գնում»,- NEWS.am-ին ասաց Դանիայից Հայաստան ժամանած մի զբոսաշրջիկ։

Հարցմանը մասնակից արտասահմացիների կարծիքով՝ հայ աղջիկները շատ են կենտրոնանում իրենց արտաքինի վրա։

«Հայ աղջիկները սիրում են  դիմահարդարվել, լավ հագնվել և լինել ուշադրության կենտրոնում։ Նրանք անընդհատ նոր նկարներ են գցում սոցիալական ցանցեր», - նշեց ԱՄՆ-ից ժամանած մի զբոսաշրջիկ։

Իսկ հարցման մասնակիցներից մեկն ասաց, որ կարծում է, թե հայուհիները գեղեցիկ են նաև առանց դիմահարդարման։

«Հայ աղջիկները պետք է փորձեն ավելի բնական լինել»,-նշեց մի ամերիկացի։

Ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկները կարծում են, որ հայ աղջիկները գեղեցիկ են և հմայիչ։

Մանրամասները տեսանյութում։