Արքայադուստր Դիանայի հայտնի սեւ զգեստը գնել է Չիլիի նորաձեւության թանգարանը: Զգեստը, որ խորհրդանշել է ապագա արքայադստեր տրանսֆորմացիան համեստ աղջկանից ապագա թագավորի կնոջ, աճուրդում վաճառվել է 192 հազար ֆունտով (277 հազար դոլար):
Սեւ զգեստով 19-ամյա լեդի Դիանա Սփենսերը հայտնվել է 1981թ. իր առաջին պաշտոնական երեկույթին՝ որպես Ուելսի արքայազնի հարսնացու, Թագավորական օպերայում, հաղորդում է BBC-ն:
Մինչ այդ, հիշյալ զգեստը 20 տարի եղել է ստեղծողի մոտ: Դիզայներներ Էլիզաբեթ եւ Դեւիդ Էմանուելները Դիանայի համար նաեւ հարսանեկան զգեստ են կարել:



























