«Սթարթրեքի» երկրպագու Էնթոնի Սֆորցան Լոգ Այլենդի իր տան նկուղում կառուցել է «Էնթերփրայզ» աստղագնացի կրկնօրինակը՝ 500 հազար դոլարով, գրում է The Daily Mail-ը: «Տիեզերանավը» կառուցվել է երեք տարում:

Սֆորցան «Սթարթրեքին» նվիրված  հուշանվերներ է հավաքել սկսած   1980-ականներից: 2010 թ. նա որոշել է սեփական տան նկուղը վերածել կապիտան Ժան Լյուկ Փիքարի տիեզերանավի: Ամերիկացին նույնիսկ օրիգինալ դեկորների  հատված է գնել՝ հասկանալու համար, թե ինչ ներկ եւ նյութեր են օգտագործել կինեմատոգրաֆիստները: 

Սֆորցայի կինն ու որդիները աջակցում են նրա հոբբին: Դա հրաշալի է, ես հպարտանում եմ նրանով», – ասել է ամերիկացու կինը՝ Անեթ Սֆորցան, փոխանցում է gazeta.ru-ն: