Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում մի քանի դատական ատյաններ ավելի քան 3 տասնյակ մարդու տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտել համացանցում ծայրահեղական տեսանյութերի տարածման համար:
Իշխանությունների կարծիքով, տեսանյութերը կարող էին ներշնչել ինքնավար մարզի ծայրահեղականներին ոչ վաղ անցյալում կատարած ահաբեկչությունների: Դատարանը նրանցից երեքին ցմահ, իսկ մնացած 29 մեղադրյալներին 4-15 տարվա ազատազրկման են դատապարտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անվտանգության համատեքստում Սինցզյանը Չինաստանի ամենաանկայուն շրջանն է: Չինական իշխանությունների տվյալներով՝ այստեղ գործում է «Արեւելյան Թուրքստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ալ-Քաիդայի» հետ կապի մեջ է կասկածում:
Վերին կես տարում Չինաստանում մի քանի խոշոր ահաբեկչություն է իրականցվել: Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի իշխանությունները մայիսին հայտարարել էին հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք կշարունակվեն մինչեւ 2015թ. հունիսը: ՉԺՀ-ի հատուկ ծառայությունները ինքնավար շրջանում հատուկ գործողությունների ժամանակ արդեն չեզոքացրել են ավելի քան 30 ահաբեկչական խմբավորումների:





























