Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի՝ ՌԴ-ի տարածքում գտնվելու ժամկետը կարող են երկարացնել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը կից հասարակական խորհրդի ղեկավար Վլադիմիր Վոլոխին:

 «Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում ժամանակավոր ապաստանի երկարացման մեջ: Հանգամանքները չեն փոխվել: Սնուդենի կյանքին վտանգ է սպառնում, ուստի Դաշնային միգրացիոն ծառայությունը կարգավիճակը երկարացնելու բոլոր հիմքերն ունի», - ասել է Վոլոխը:

«Սա արագ գործընթաց է: Ներկայացրած փաստաթղթերը դիտարկվում են մեկ շաբաթվա ընթացքում», - ավելացրել է Վոլոխը:

Հիշեցնենք, որ Սնոուդենի իրավաբան Անատոլի Կուչերենան հայտարարել է, որ իր պաշտպանյալը ՌԴ-ի տարածքում գտնվելու երկարացման փաստաթղթեր է ներկայացրել: