Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է,  որ իր աշխատանքն աշխարհի ամենալավ աշխատանքն է: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը:

 «Ես ասացի Ռիկին (Ռիչարդ Միլզին-խմբ.), որ եթե նրան հաստատեն, սա աշխարհի ամենալավ աշխատանքն է»,-գրել է Հեֆերնը:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Եթե այն հաստատվի Սենատում, Միլզն այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Հեֆերնին: