Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարգադրել է սահմանափակել Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համագործակցությունը: Ըստ տեղեկությունների՝ հրահանգը վերաբերում է գերմանական եւ ամերիկյան հետախուզական մարմինների համատեղ ողջ աշխատանքին:
Բացառություն է կազմում երկկողմ փոխգործակցությունը, որը շոշափում է Գերմանիայի ազգային անվտանգության շահերը, ասված է հոդվածում:
Մասնավորապես, խոսքը Աֆղանստանում գերմանացի զինվորականների անվտանգության եւ ահաբեկչական սպառնալիքներից պաշտպանվելու մասին է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bild-ը:
Կարգադրությունն արվել է հերթական դիվանագիտական սկանդալի համատեքստում: Նախորդ շաբաթ Գերմանիայի հետախուզական ծառայության աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանք էր առաջադրվել:
Սա Գերմանիայի խիստ բացասական արձագանքն էր հարուցել՝ Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման սկանդալը դեռ չմարած:
Մերկելն արդեն քննադատել է դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի լրտեսական գործունեությունը՝ այն անիմաստ որակելով:





























