Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում 7 հրաշալի կատուներ համաչափ շարժումներ են կատարում: Ամեն ինչ սկսել էր նրանից, որ կատուներին դասավորել էին խմբային լուսանկար անելու համար: Ֆլորանս Սալը որոշել է ձայնագրել այն պահը, երբ օբյեկտը է թափահարում նրանց աչքերի առաջ:
Բրիտանական The Daily Mirror-ը գրում է, որ կատուները շարք են կանգնել եւ սեւեռուն հետեւում են իրենց առաջ թափահարող խաղալիքին: Սրված ականջներով եւ բաց բերաններով, նրանք սկսում են խաղալիքի շարժումները կրկնող գրեթե անթերի համաչափ շարժումներ անել: Սա նման է Ուիմբլդոնյան մրցաշարին, երբ ամոխը հետեւում գնդակին, սակայն ավելի ծիծաղելի է:











