Այսօր՝ հուլիսի 11-ին, ավելի քան 30 ուկրաինացի զինվոր է զոհվել Զելենոպոլիեում (Ուկրաինայի Դոնեցկի շրջան) ապսամբների հրաձգության հետեւանքով: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը:

«Հաղորդվում 30 սպանվածների մասին: Ես կարծում եմ, որ զոհերի թիվը ավելի շատ է», - նրա խոսքերը մեջբերում է «Օստրովը»:

«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուսլան Անդրիյկոն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ կռիվը տեղի է ունեցել ուղիղ մեկ ժամ՝ առավոտյան 4-ից մինչեւ 5-ը:

«Հնարավոր չէր անգամ տեսնել կրակի աղբյուրը: Առնվազն 25 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել», - գրել է Անդրիյկոն:

Հրաձգության մասին հայտարարել են նաեւ ռուսամետ ակտիվիստների շտաբում:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ուկրաինացի ուժայինները հայտարարել էին Դոնեցկում եւ Լուգանսկում հարձակում սկսելու պատրաստության մասին: Ընդ որում, ուկրաիանական իշխանությունները խոստացել էին, որ հրետանային եւ ավիացիոն հարվածներ չեն հասցնի, այլ կշրջափակեն այդ քաղաքները՝ ստիպելով ապստամբներին զենքերը վայր դնել: