Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերով Ռուսաստանի ԱԳՆ իրավասու ներկայացուցիչը օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի նկատմամբ ամերիկյան իշխանությունների վերաբերմունքը «ճիզվիտական» է անվանել:

«Վրդովվեցուցիչ է ԱՄՆ իշխանությունների ճիզվիտական վերաբերմունքը, որոնք ամերիկյան բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Յարոշենկոյին բժշկական, այդ թվում՝ ատամնաբուժական օգնություն ցուցաբերելու դիմումներին արձագանքել են յուրատիպ կերպով: Բանտային բժիշկները բուժելու փոխարեն պարզապես հեռացրել են մի քանի ատամներ», - նշել է Դոլգովը, հաղորդում է Rosbalt-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Յարոշենկոյի նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ Միացյալ նահանգների դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Կոնստանտին Յարոշենկոյին թմրանյութերի մաքսանենգության համար: Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով՝ նա համաձայնվել է Վենեսուլայից ԱՄՆ տեղափոխել 4 տոննա կոկաին Լիբերիայի միջոցով: Յարոշենկոն ձերբակալվել էր 2010թ հուլիսի 2-ին Լիբերիայում Նյու-Յորքի դատախազության կողմից եւ տեղափոխվել ԱՄՆ: Նրա կալանքը առաջին դեպքն էր, երբ հատուկ ծառայությունները երրորդ երկրից Ռուսաստանի քաղաքացու գաղտնի ԱՄՆ են տարել: Իր մեղքը օդաչուն չի  ճանաչել: