Սեպտեմբերին Կանադան Բալթյան երկրներ կուղարկի CF-18 6 կործանիչներ, որոնք կհսկեն Ռուսաստանի հետ սահմանը: Նման որոշում Օտտավան ընդունել է այն բանից հետո, երբ Մոսկվան «բռնակցել է Ղրիմին» եւ աջակցել Ուկրաինայի Արեւելքում ռուսամետ ակտիվիտներին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Globe and Mail կանադական թերթին:
«Մենք այսուհետ եւս կաջակցենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին՝ խրախուսելով կայնությունն ու անվտանգությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում: Համազգեստով տղամարդկանց եւ կանանց ծանր աշխատանքով Կանադան ցույց կտա մեր դաշինքի համերաշխությունը Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատասխան արձագանքում», - DELFI-ն մեջբերում է Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիքոլսոնի խոսքերը:
Ինչպես նշվում է, կանադական կործանիչները պարեկություն կսահմանեն Բալթյան երկրների սահմանին զենքով, թեեւ Ռումինիայում վերջերս անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առանց զենքին են մասնակցել:





























