«Նովոռոսիա» նախագիծը Ուկրաինայում մեկընդմիշտ փակված է: Մոսկովյան  «Ռոսբալտ» քաղաքական ակումբի նիստին, «Ուկրաինական դրոշը Սլավյանսկի վրա. ռազմական գորոծողությունների ավարտ, թե՞ ճգնաժամի խորացում» թեմայի քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Արեւելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Օկարան:

Փորձագետի կարծիքով, ռուսական «Նովոռոսիա» նախագիծը սկզբնապես դիտարկվում էր կամ որպես այլնտրանքային Ուկրաինա, կամ՝ նոր Ռուսաստան, որը կարող էր շարժիչ կամ պոլիգոն դառնալ ամբողջ Ռուսասատանի Դաշնության համար:

Նրա խոսքով, սկզբնապես այդ դերը պատկանելու էր Ղրիմին, «սակայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ղրիմում ընդհանրապես ոչինչ զարգացնելու հնարավորություն չկա, բացի դրանից մեծ խաղային գոտի դարձնելը», այդ գաղափարից հրաժարվել են:

Սլավյանսկի պարտությունից հետո «Նովոռոսիա»՝ նոր քվազիերկրի հայեցակարգային նախագիծը, որը պետք է ընդգրկեր 7-8 շրջան, մեկընդմիշտ փակված է», - կարծում է Օկարան:

«Այս նախագիծը ուղղակի ծիծաղելի եւ ոչ արդիական էր: «Նովոռոսիան» Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մի շարք շրջանների ձեւաչափով չիրականացավ», - համոզված է քաղաքագետը:

Միեւնեւյն ժամանակ, նա համաձայնվել է քննարկման այլ մասնակիցների կարծիքների հետ, որ այս նախագծը փակ է Ուկրաինայի, սակայն ոչ Ռուսաստանի համար, որը կշարունակի այնտեղ ներդնել տարատեսակ ռեսուրսները, հաղորդում է Rosbalt-ը: