Մեծ Բրիտանիայում Ռուբի անունով շան մոտ կյանքի նկատմամբ ալերգիա է առաջացել: Բրիտանական The Daily Mirror-ի փոխանցմամբ, սեւ լաբրադորը ատում է զբոսանքները, հրաժարվում է շների համար նախատեսված կերից, եւ հյութալի ոսկորներից: Շան տիրուհին՝ 27-ամյա Քերեն Սթենֆիլդը, ստիպված է երեքամյա տնային կենդանուն բանջարեղենային կերակուրներ պատրաստել եւ հետեւել տանը կատարյալ մաքրությանը: Ամենօրյա զբոսանքների ժամանակ նրանք խուսափում են բարձր խոտերից եւ նույնիսկ իրենց հետ դեղորայք են վերցնում, «խոտային տենդը» վերահսկելու նպատակով:
Ռուբիի մոտ անսովոր ալերգիկ խնդիրները առաջացել են անցյալ տարի, երբ շունը անընդհատ ստամոքսի խանգարում էր ստանում եւ մշտապես հոգնած էր: Նա չէր ցանկանոււմ խաղալ կամ զբոսնե: Եվ միայն կենդանիաների համար նախատեսված արյան հատուկ անալիզից հետո հայտնաբերվել էր այս խնդիրներն առաջացնող ալերգիան:




























