Ցանկացած մարզիկ էլ կարող է լավ քաղաքական գործիչ լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանի` Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելուն:
«Ես Յուրի Վարդանյանի հետ այնքան չեմ շփվել, նրա քաղաքական գիտելիքներին, մարդկային որակներին այնքան էլ ծանոթ չեմ, բայց որ ինքը լեգենդար մարզիկ է, մարդ հպարտություն է զգում: Ես ապրել ու ապրում եմ այդ մարդով: Կարող է նաեւ լավ դեսպան լինել: Չեմ ուզում նախապես կարծիք հայտնել»,- ասաց նա:
Նշենք, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը դեսպան է նշանակվել հունիսի 24-ին: Նրանից առաջ Վրաստանում ՀՀ դեսպանը ներկային արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էր:





























