Ռուս-ուկրաինական սահմանի «Դոնեցկ», «Գուկովո», «Նովոշախտինսկ» անցագրային կետերը վերականգնել են իրենց աշխատանքները, սակայն գործնականում մարդ չկա, «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել Ռոստովի շրջանի ՌԴ Դաշնային անվտանգության սահմանապահ ծառայության պաշտոնական շրջանի ներկայացուցիչ Վասիլի Մալաեւը:

 «Դոնեցկ», «Գուկովո», «Նովոշախտինսկ» անցագրային կետերը, որոնք փակվել էին Ուկրաինական կարակից տարածքում հրաձգության սպառնալիքի պատճառով, կրկին աշխատում են», - ասել է Մալաեւը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով սահմանն անցնելու ցանկություն ունեն միայն «Դոնեցկ» անցագրային կետում: Մնացյալ երկու կետերում ցանկացողներ չկան», - ավելացրել է Մալաեւը: