Լա Մանշ նեղուցում վերջին 90 տարվա ամենախոշոր երկրաշարժն է գրանցվել։ 4,2 մագնիտուդով ցնցումները գրանցվել են հուլիսի 11-ին՝ բրիտանական Ջերսի եւ Գերնսի կղզիներում։

Օջախը գտնվել է 12 կմ խորությունում՝ Ջերսիի Սենտ Հելյեր քաղաքից 20 կմ այն կողմ։

Ըստ տեղի բնակիչների՝  իրենք ցնցումներին զուգահեռ ուժեղ դղրդոց են լսել։ Ականատեսները պատմել են ուժգին ցնցումների մասին։ «Հանկարծ իմ առջեւ դրված մոնիտորները սկսեցին տատանվել։ Դա իրոք տարօրինակ էր», - պատմել է տեղի ռադիոկայանի հաղորդավարը, փոխանցում է Lenta.ru-ն։

Զոհեր  եւ տուժածներ չկան, սակայն իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս մանրամասն զննել բնակարանները՝ ճաքերը եւ ավերածությունները հայտնաբերելու համար։