Լիտվայի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրված Դալյա Գրիբաուսկայտեն երդում է տվել, որը խորհրդարանում սեյմի անդամների ներկայությամբ ընդունել է երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Դեյնյուս Ժալիմասը:
Երդման հանդիսավոր արարողությանը հրավիրվել են երկրի եւ պառլամենտի նախկին ղեկավարները, անկախության ակտը ստորագրողները, նախարարների աշխատասենյակի անդամները, Եվրախորհրդարանի անդամները, Սահմանադրական դատարանի, Գերագույն եւ Վերաքննիչ դատարանների նախագահներն ու դատավորները, կրոնական համայնքների ներկայացուցիչների, քաղաքապետեր, բուհերի ռեկտորներ եւ այլն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երդման հանդիսավոր արարողությունից հետո Վիլնյուսի մայր տաճարում սուրբ պատարագ կանցկավի: Այնուհետեւ գլխավոր հրապարակում նախագահի պատվին Լիտվայի քաղաքներով դրոշների շքերթ տեղի կունենա:





























