Աթենքի Skai հեռուստաալիքի շենքի մոտ ռումբ են հայտնաբերել, այժմ այն վնասազերծում են հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները։

Առայժմ հայտնի չէ՝ նռնակը մարտական է, թե ոչ։

Այն ամրացված է եղել հեռուստաաիքի շենքի բակում կայանած ավտոմեքենայի տակ եւ  նկատվել է, երբ մեքենան տեղից պոկվել է։

Դեպքի վայրը շղթայապատված է  այնտեղ աշխատում են պայթյունատեխնիկները, հակաահաբեկչական ստորաբաժանման մասնագետները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

2012թ. հուլիսին անհայտ անձինք ռումբ էին նետել հեռուստաալիքի բակ, բայց այն չէր պայթել։