Ոստիկանությունը շարունակում է փնտրել 2013 թվականի հուլիսի 21-ին գողություն կատարած անձանց:

Դեպքը տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ» մետրոյի գետնանցումի մոտ: Անհայտ անձինք հարվածել են մի քաղաքացու, գցել գետնին եւ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է 22 հազար դոլար եւ ավելի քան 2 մլն դրամ:

Կատարված գողությունը արձանագրել է տեսանկարահանող սարքը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: