Ֆրանսիական Վերին Կորսիկա դեպարտամենտում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետեւանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

Piper PA-28 փոքր ինքնաթիռը հուլիսի 12-ին Կալվի քաղաքի օդանավակայանից ուղեւորվել է դեպի իտալական Էլբա կղզի: 15 րոպե անց այն կորել է ռադարներից: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են թռիչքի վայրից մի քանի կիլոմետր դեպի արեւելք:

Նախնական տվյալներով, աղետի զոհ է դարձել երեք մարդ. Բելգիայի քաղաքացի օդաչուն եւ ուղեւորները՝ բելգիացի եւ հոլանդացի: Ենթադրաբար, ողբերգության պատճառ է դարձել եղանակը: