Մոսկվան կոշտ դեմարշներ է խոստանում ուկրաինական իշխանությունների հանդեպ՝ կապված ՌԴ Ռոստովի մարզում տան վրա ռումբ ընկնելու միջադեպի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Մենք քննում ենք կատարվածը, եւ փաստերը վկայում են այն մասին, որ սահմանին լարվածությունը վտանգավոր կերպով սրվում է, սա արդեն ավելի բարձր աստիճանի վտանգ է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող մեր քաղաքացիների համար: Այդ պատճառով մեր դեմարշները կլինեն կոշտ, կոնկրետ, բայց դրա համար հարկավոր է պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- ասել է նա:

Նախնական տեղեկություններով, Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում բնակելի տների վրա ռումբերի ընկնելու հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 2-ը վիրավոր են: Ռումբերն արձակվել էին Ուկրաինայից: