«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների քայքայված ընտանիքների:
Անգամ հանդիպում են դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթեւան ընտանիքների վիճակը:
Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է: Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու եւ իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքով համաձայնել է հարեւան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:
Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ոչ միայն դատարկաձեռն, այլ նաեւ մեծ պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չի կարողանում վերադարձնել տուն: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:











