Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-ի երեկոյան կմեկնի Կիպրոս` մասնակցելու Լիմասոլում գումարվող  խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Համաժողովի ընթացքում  նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը` «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում»  թեմայով:

Լիմասոլում Հայաստանի ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի եւ մյուս խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: