Կուբայի մայրաքաղաք Հավանայում կիրակնօրյա ավանդական բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել են երկրում քաղբանտարկյալների ազատության օգտին հանդես եկող «Սպիտազգեստ կանայք» շարժման հարյուր մասնակից:

Ձերբակալությունից մի քանի ժամ անց կանանց բաց են թողել: Կիրակնօրյա ցույցը նվիրված է եղել ծովում շուրջ 40 մադու զոհվելու 20-ամյա տարելիցին, որոնք փորձել էին փախչել Կուբայից, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

« Սպիտազգեստ կանանց» ակտիվիստների խումբը  հայտնվել էր 2003 թ.: Սկզբում խմբում ընդգրկված էին եղել 2003 թ. ձեբակալվածների հարազատները, սակայն ավելի ուշ շարժումն ընդլայնել էր իր իրավապաշտպանական գործունեությունը:

Միայն սպիտակ հագած շարժման ակտիվիստները կիրակի օրերը դուրս են գալիս բողոքի ցույցերի: