95 մարդուց բաղկացած թալիբների ջոկատն իր հրամանատարի հետ վայր է դրել զենքերը եւ հանձնվել Աֆղանստանի հյուսիսարեւելյան Բագլան նահանգի իշխանություններին, փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկության` ջոկատը ղեկավարել է դաշտային հրամանատար Քարի Աբդելհաֆիզը:  Նրա խումբը աշխույժ եւ հաջող ռազմական գործողություններ է ծավալել Բագլան նահանգում` կառավարական ուժերի դեմ: 

Բագլան նահանգի խաղաղության հարցերով գերագույն խորհրդի նախագահ Աբդելսամիդ Ասթանքազին հույս է հայտնել, որ իշխանության նախկին հակառակորդների միացումը Աֆղանստանում խաղաղության վերականգնման գործընթացին կդառնա «եղբայրասպան կոնֆլիկտին վերջ դնելու աֆղանցիների ձգտման եւս մեկ վառ օրինակը»: Ներկայումս, ընդգծել է նա, «թալիբների ջոկատից հարյուրավոր նախկին գրոհայիններ նախընտրել են վայր դնել զենքերը եւ վերադառնալ խաղաղ կենսակերպին»: