Չինաստանում հատիկավորների ամառային բերքը ռեկորդային է եղել` կազմելով 136,6 միլիոն տոննա (2013 թ.-ից  3,6% -ով ավելի), հայտնում է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը:

Ցանքատարածությունների մակերեսն աճել է ընդամենը 0,1%-ով` մինչեւ 27,6 միլիոն հա, փոխանցում է «Փրայմը»:

Չինաստանում հատիկավորների ամառային բերքը, որը սովորաբար կազմում է տարեկան արտադրության 20%-ը, ընդգրկում է հիմնականում հացահատիկը եւ բրձնի տեսակները: Մնացած 80%-ը աշնան բերքահավաքն է տալիս, որտեղ գերակշռում են եգիպտացորենը, բրնձի ուշ հասնող տեսակները:

Ամառային բարձր բերքը թույլ է տալիս ցրել 1,3 միլիարդանոց բնակչության սննդի անվտանգության հետ կապված մտավախությունները: