Թանկարժեք քարերի առեւտրի համաշխարհային խոշորագույն կենտրոնից՝ Բելգիայից ալմաստի հումքի արտահանման միջին գինը 2014թ. հունիսին կազմել է 129.4 դոլար՝ մեկ կարատի դիմաց, ինչը 10.2%-ով պակաս է անցյալ տարվա մայիսի ցուցանիշից: Այս մասին են վկայում Անտվերպենի ալմաստի համաշխարհային կենտրոնի (AWDC) վիճակագրական տվյալները:
2013թ. հունիսի համեմատ (157.1 դոլար՝ մեկ կարատի դիմաց) Բելգիայից ալմաստի արտահանման միջին գինը նվազել է 17.5%-ով: Այս մասին տեղեկացնում է «Финмаркет»-ը:
Հունիսին Բելգիայից ալմաստի արտահանման ծավալներն աճել են 14%-ով (մինչեւ 10.23 մլն կարատ): Դրամական արտահայտությամբ աճը կազմել է ընդամենը 2.7% կամ մինչեւ 1.32 մլրդ դոլար:
Բելգիա ալմաստի ներմուծման միջին գինը 2014թ. հունիսին հասել է 164.1 դոլարի՝ մեկ կարատի դիմաց, ինչը 2.6%-ով ավելի է մայիսի ցուցանիշից եւ 1%-ով պակաս՝ 2013թ. հունիսի ցուցանիշից: Երկիր է ներմուծվել 7.92 մլն կարատ, ինչը դրամական արտահայտությամբ գնահատվում է 1.3 մլրդ դոլար:





























