Սուդանի հյուսիսում հայտնաբերվել են մոտ 13 հազար տարի առաջ տեղի ունեցած պատմության մեջ առաջին էթնիկ հակամարտության զոհերի մասունքները, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Independent:

Հետազոտողների խոսքով՝ նրանց հաջողվել է հայտնաբերել կանանց, տղամարդկանց եւ երեխաներին պատկանող բազմաթիվ կմախքներ: Նրանք բոլորը սպանվել են նիզակի հարվածից:

Գրառման մեջ նշվում է, որ մնացորդները գտնվել են հին քարեդարյան Ջեբել Սահաբ գերեզմանոցում, որտեղ հնագետներն աշխատում են 1960-ական թթ.-ից:

Հնեաբանների վերջին հետազոտությունները թույլ են տալիս արձանագրել, որ զոհերը ժամանակակից Աֆրիկայի թխամաշկ բնակչության հետնորդներն են: Միեւնույն ժամանակ, գիտնականները համոզված են, որ նրանք սպանվել են ազգային հողի վրա հակամարտության հետեւանքով, իսկ մարդասպանները եղել են Լեւանտի կամ Հյուսիսային Աֆրիկայի ազգերի ներկայացուցիչները: