Ամերիկյան Citigroup ֆինանսական կոնգլոմերատը որոշել է 7 մլրդ դոլար վճարել, որպեսզի լուծի ցածրարժեք արժեթղթերի հետ կապված ԱՄՆ պետական հետաքննության խնդիրը. դրանք բանկը վաճառել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի նախաշեմին:

Reuters-ի աղբյուրների տվյալներով, այդ 7 միլիարդը ներառում է 4 մլրդ դոլար՝ ԱՄՆ արդարադատության նախարարության համար, 2.5 մլրդ՝ սպառողների օգտին վճարումների, ավելի քան 200 մլն դոլար՝ Դեպոզիտների ապահովագրության դաշնային կորպորացիայի (FDIC) եւ շուրջ 300 մլն դոլար՝ 5 նահանգներում հետաքննության խնդիրը կարգավորելու համար:

Արդարադատության նախարարության եւ բանկի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Նյու Յորքի, Դելավերի, Կալիֆորնիայի, Մասաչուսեթսի եւ Իլինոյսի արդարադատության նախարարների ներկայացուցիչները (նահանգներ, որոնք, ամենայն հավանականությամբ, մասնակցում են հետաքննությանը), ինչպես նաեւ FDIC-ը, առայժմ չեն պատասխանել հարցումներին:

Համաձայնագիրը, մի քանի ամիս տեւած բանակցություններից հետո, ստորագրվել է անցած հանգստյան օրերին: Ըստ Росбалт-ի, բանակցությունների ընթացքում կառավարությունը 12 մլրդ դոլար է պահանջել եւ սպառնացել դատական հայց ներկայացնել Citigroup-ի դեմ: