Վրաստանի վարչապետ Իրաքլի Գարիբաշվիլին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում երկրպագել է Գերմանիայի ընտրանուն եւ, իր խոսքով, խորհրդանշական է, որ ընտրություններում հաղթանակը համընկել է համաշխարհային առաջնության ավարտի հետ, հաղորդում է Վրաստան Online-ը:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ընտրությունների այդքան հաջող ավարտի կապակացությամբ, շնորհավորում եմ ամբողջ Վրաստանին, շնորհավորում եմ մեր յուրաքանչյուր ընտրողին, համախոհին»: Ինչպես մինչեւ ընտրություններն էինք հայտարարել, մենք կհաղաթանակենք ցանկացած քաղաքում, շրջանում, գյուղում, այդպես էլ եղավ. մենք ամենուր համոզիչ հաղթանակ տարանք, եւ խորհրդանշական է, որ այն համընկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտի հետ: Ես ամենասկզբից երկրպագել եմ Գերմանիային», - հայտարարել է Իրաքլի Գարիբաշվիլին:





























