Եվրասիական խորհրդում խոշոր ինտերնետ- ծրագրերի մասի խոսելը դեռ վաղ է , հուլիսի 14-ին լրագրողներին է հայտարարել «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը: Ըստ նրա` գրեթե ողջ աշխարհում ինտերնետը արեւմտյան նախագծերի ազդեցության տակ է` Google-ի, Microsoft-ի եւ այլն:

«Ռուսասանում խոշոր ծրագրերը դեռ 3-4-ն են` Յանդեքսը, ՎԿոնտակտեն, Օդնոկլասնիկին, Կասպերսկին: Միասին նրանք չեն զբաղեցնում նույնիսկ համաշխարհային ինտերնետ ռեսուրսների 1% -ը», - նշել է Սաղիյանը: Ըստ նրա` այդպիսի ռեսուրսների բացակայության պատճառով Եվրասիական միությունում անկախ հեռահաղորդակցման ցանց ստեղծելը հազիվ թե  կենսունակ լինի: