ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 14-ին հանդիպում է ունենալու նորանշանակ դեսպանների հետ:
Նա ընդունելու է օտարերկրյա դիվանագետներին, այդ թվում՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին, ովքեր Սպիտակ տան ղեկավարին են հանձնելու իրենց հավատարմագրերի պատճենները: Այս մասին տեղեկացնում է USA Today-ը:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 3-ին: Հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:





























