Իսրայելի կողմից թուրքական նավի դեմ իրականացված գործողություններից եւ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները կրկին բարձրացրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը։
Թուրքիայի 20 նահանգներում Andy-ar սոցիալական հետազոտությունների կենտրոնի իրականացրած արդյունքներով՝ 2 հազար 68 հարցվածների 39 տոկոսը արտահայտվել է իշխող կուսակցության օգտին, 23,2 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ 14,9-ը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության։ Իսլամական ուղղվածության «Բարգավաճում» կուսակցությունը ստացել է 5,6 տոկոս։
Նշենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության վարկանիշը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի նոր առաջնորդ ընտրվելուց հետո, ըստ SONAR հետազոտական-վերլուծական ընկերության, անցել էր Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշից։

























