Սլավյանսկի նախկին քաղաքապետ Նելլի Շտեպան երկու ամսով կալանավորվել է, հաղորդվում է Խարկովի մարզի դատախազության կայքում:

«Ներկայումս կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկու ամսվա կալանքը` առանց տուգանքի չափը սահմանելու: Մինչդատական քննությունն իրականացնում  են  դատախազության քննիչները, քանի որ նշված անձը տեղական ինքնակառավարման մարմնի  3-րդ դասի պաշտոնյա է», — ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շտեպան ձերբակալվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության հանդեպ ոտնձգություն կատարելու մեղադրանքով: