Պրիմորսկի շրջանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Վլադիվոստոկ քաղաքի Ամուրյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այնտեղ հարաբերություններ են պարզել շան հետ զբոսնող կանայք ինչպես նաեւ մեքենայի վարորդն ու իր ուղեւորը, որոնց դուր չեն եկել բակի տարածքում չորքոտանիների ներկայությունը:

Բակային կռիվը տեղի է ունեցել կիրակի, ընդ որում վկաներից մեկը տեղի ունեցածը նկարահանել է: Վիդեո-կռիվը հրապարակել է NewsVL.ru պորտալը:

Նախնական տվյալներով՝ մեքենայի վարորդը վրդովվել է, որ երկու կանայք անուշադիր են իրենց շների նկատմամբ: Նկարահանման մեջ երեւում է, որ շատ փոքրիկ չափերով շներից մեկը առանց թոկի հազիվ է խուսափել մեքենայի անիվների տակ հայտնվելուց, հաղորդում է NEWSru.com-ը:

Ըստ էության, վարորդը շանը պահողներին նկատողություն է արել, սակայն պատասխան արձագանքը շատ բունռ է եղել: Կանանց ծանոթը ծեծկռտուք է սարքել ավտոմեքենայի վարորդի եւ նրա ուղեւորի հետ: Իր ծանր պայուսակով վեճին  միացել է նաեւ կանանցից մեկը: Մյուսը փորձել է բաժանել վիճողներին:

Կռվի ողջ ընթացքում փոքրիկ շունը վազվզել է տղամարդկանց շուրջը եւ հաչել: