Կրեմլում «ցնդաբանություն» են անվանել ուկրաինական տարածքից Ռոստովի շրջանի բնակելի տների վրա բաց թողնված արկերից հետո Ուկրաինայի տարածքում կետային հարված հասցնելու հնարավորության մասին հաղորդագրությունը:
«Հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը դիտարկում է հարվածների հնարավորությունը անհեթեթություն է, դա չի համապատասխանում իրականությանը», - Bloomberg գործակալությանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Ֆմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Ռուսաստանը բացառում է իրադարձությունների զարգացման նման տարբերակը:
Հիշեցնենք, որ Կրեմլում քննարկում են ուկրաինական զորքերի տեղակայումներում կետային հարվածների հարցը, եթե ռուսական տարածքների կրակոցները շարունակվեն, հաղորդել էր «Կոմերսանտ» թերթը: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը «հստակ գիտի՝ կրակոցները որտեղից են»:
Հոդվածը լույս է տեսել կիրակի, Ուկրաինական տարածքներից ՌԴ-ի Ռոստովի շրջանի Դոնեցկ քաղաքի կրակոցների մասին հաղորդագրությունների ֆոնին: Հաղորդվել է, որ ռուսամետ ակտիվիստների եւ ուկրաինացի ուժայինների միջեւ կռվի ժամանակ «Իզոարինո» սահմանային կետով ուկրաինական զինվորների կողմից բաց թողնված արկը ընկել է բնակելի տներից մեկի բակում: Արդյունքում զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը ծանր վիրավորվել են:





























