Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին եւ Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա են եղել շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցել են նաեւ ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։

Ֆրանսիայում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տեւելու են մինչեւ նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։