Ավելի քան 10 հազար մարդ Ավստրալիայի պատմության մեջ  ամենախոշոր հավաքական  դատական հայցն են շահել, որն ուղղված էր Վիկտորիա նահանգի իշխանությունների, AusNet էներգետիկ ընկերության եւ դրա կապալառուի դեմ եւ պահանջում էր 2009թ. անտառային հրդեհներից կրած կորուստների փոխհատուցում:

Հայցվորները նշել էին, որ մայրցամաքի պատմության ամենադաժան հրդեհներից մեկը էլեկտրամալուխների պատճառով  էր սկսվել:

AusNet-ը համաձայնել է փոխհատուցում վճարել, սակայն մեղքը չի ընդունում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2009թ. փետրվարի հրդեհների օրը «Սեւ շաբաթ» են անվանում. Կրակի առավելագույն տարածման օրը զոհվել էր ավելի քան 170 մարդ: Ոչնչացվել էր առնվազն 2 հազար շինություն: