ԼՂՀ Քաշաթաղի շրջանում բռնկված վարակի պատճառը, նախնական տվյալներով, ջուրն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ առողջապահության նորանշանակ նախարար Սերգեյ Մովսիսյանը՝ հավելելով, սակայն, որ հիմնական ախտորոշումը դեռ պարզ չէ  եւ հայտնի կլինի վաղը՝ լաբարատոր քննությունից հետո:

Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ վարակված հիվանդների մոտ հիմնականում նկատվում է թուլություն եւ ջերմաստիճանի բարձրացում: «Ով օգտագործել է վարակված ջուրը, նա հիվանդացել է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ վարակվածների թիվը հասնում է 54 -ի եւ նրանք բոլորն էլ ներկայումս հոսպիտալացվել են, ծանր դեպքեր չկան:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետության Քաշաթաղի շրջանում համաճարակի բռնկմանը: