ԱՊՀ երկրները 2014թ. վերջին կամ 2015թ. սկզբին մտադիր են միջազգային կապի, այդ թվում եւ՝ ռոումինգի ծառայությունների մատուցման միջօպերատորական փոխհաշվարկների իրականացման սկզբունքների մասին համաձայնագիր ստորագրել: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի կապի եւ տեղեկատվության պետական գործակալության ղեկավար Ասկար Ժուգամալիեւը:

Նրա խոսքով՝ այս համաձայնության իրացումը թույլ կտա ապագայում նվազեցնել ԱՊՀ երկրներում ռոումինգի արժեքը:

Ժամկետներն արդեն քննարկել ենք մեր կոլեգաների հետ: Այս տարվա ավարտին կամ մյուսի սկզբին կստորագրենք այս համաձայնությունը», Ժուգամալիեւի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը միջազգային կազմակերպություն է, որը համակարգող գործառույթներ է իրականցնում էլեկտրական, փոտային կապի եւ ինֆորմատիզացիայի ոլորտներում: Կազմակերպությունը միավորում է ԱՊՀ երկրների՝ որպես լիիրավ մասնակիցների կապերի վարչությունները: Համագործակցության աշխատանքներում դիտորդի կարգավիճակով մասնակցում են Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Էլեկտրակապի միջազգային միությունը: