Հնդկաստանի հարավային Թամիլանդ նահանգում պահանջում են փոխել փակ անդամությամբ ակումբներում գործող խիստ դրեսս-կոդերը:

Հարցը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանի դատավորին եւ բարձրաստիճան երկու փաստաբանի թույլ չեն տվել մտնել ակումբ՝ ավանդական հագուստով լինելու պատճառով:

Քաղաքական գործիչ Կարունա Նիդհին հայտարարել է, որ «դհոթին»՝ տղամարդկանց ավանդական հագուստը, որը հագել էին դատավորը եւ փաստաբանները, թամիլյան մշակույթի խորհրդանիշն է:

 Դհոթին մի քանի անգամ ազդրերի շուրջը փաթաթած սավանն է:

Հնդկաստանի մասնավոր ակումբներում հաճախ գործում է խիստ դրեսս-կոդ, որը պահպանվել է դեռեւս գաղութատիրական ժամանակներից: Ըստ այդ կանոնների՝ հաճախ արգելվում է առանց տաբատի եւ փակ կոշիկներով տղամարդկանց մուտքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: