Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` hուլիսի 14-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 50-ամյա Անդրանիկ Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա պատժի կրումից խուսափելու համար հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: