Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եվրոպական տնտեսության վերածննդի, երիտասարդության համար նոր աշխատատեղերի եւ հաջորդ երեք տարիների ընթացքում տնտեսության աճի խթանման նպատակով հայտարարել է 300 մլրդ եվրո (409 մլրդ դոլար) արժողության ներդրումային ծրագրի մասին: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Գումարը կտրամադրվի գոյություն ունեցող բյուջետային ռեսուրսներից, Եվրոպական ներդրումային բանկի հինադրամից՝ չխախտելով բյուջետային պակասուրդի եւ պետական պարտքի շուրջ ԵՄ-ի խիստ կանոնները:

«Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի վերաարդյունաբերականացում», - պարզաբանել է Յունկերը՝ խոստանալով ներդրումներն ուղղել էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներ եւ արդյունաբերական կլաստերներ: