Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ մտերիմ ընկերները գենետիկորեն նման են միմյանց: Այդ մասին գրում է  The Washington Post-ը՝ վկայակոչել ով Proceedings of the National Academy of Sciences թերթում հրապարակված հետազոտությանը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Փորձագետներն այն եզրահանգմանն են եկել, որ երկու ընկերների գենետիկ նշանները գրեթե նույն են, եթե ասենք նրանք ունենային միեւնուննն նախանախանախապապիկներ եւ նախանախանախատատիկներ:

 «Ձեր ընկերները միմյանց նման են ոչ միայն արտաքնապես, այլեւ գենետիկորեն», ասել է հետազոտության համահեղինակ Նիկոլաս Քրիստակիսը:

Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ֆաուլերը նշել է, որ սա շատ թույլ նմանություն է, ու հավելել, որ խոսքը մոտ 1% գենետիկ նշանների մասին է: Սակայն, գիտնականի խոսքով՝ էվոլյուցիոն տեսության համար այն հսկայական նշանակություն ունի:

Հետազոտության ընթացքում մասնագետները ուսումնասիրել են ընկերների եւ անծանոթների հարյուրավոր զույգեր: Նշվել է որ «ընկերություն» միասնական գենը հայտնաբերել չի հաջողվել: