ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լատինական Ամերիկա է գնացել՝ ցույց տալու Մոսկվայի քաղաքական եւ տնտեսական ուժը, ասվում է The Guardian-ում: Ըստ տեսաբանի՝ ռուս նախագահը ձգտել է ապացուցել, որ Ռուսաստանը համաշխարհային, այլ ոչ թե տարածաշրջանային գերտերություն է (ինչպես վերջերս այն անվանել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման), փոխանցում է gazeta.ru-ն:

Այցի մյուս նպատակն էլ եղել է ցույց տալը, որ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ G8-ից Ռուսաստանի ժամանակավոր մեկուսացումը Մոսկվային  դրդում է ավելի սերտ աշխատել իր ոչ արեւմտյան գործընկերների հետ, նշվում է նյութում: Բացի դրանից, Պուտինը ցանկացել է ցույց տալ, որ Մոսկվան պաշտպանում է ոչ միայն սեփական շահերը ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում, այլեւ պատրաստ է օգնել մյուս երկրներին, այդ թվում՝ Կուբային  (ամերիկյան էմբարգոյի կարգավորման հարցում)  եւ Արգենտինային (Բրիտանիայի հետ Ֆոլքլենդյան կղզիների վեճում), կարծում է հոդվածագիրը:

Պուտինի ուղեւորությունն ուներ նաեւ տնտեսական պատճառներ, ասվում է նյութում: Ըստ հեղինակի՝ Լատինական Ամերիկան Ռուսաստանի  եւ ԱՄՆ-ի համար քննարկման նոր թեմաներ կհավելի:

Ավելի վաղ հաղորդվել էր Արգենտինա Պուտինի պաշտոնական այցի մասին: Հաղորդվել էր նաեւ, եր Ռուսաստանը եւ Բրազիլիան պայմանավորվել են հաղորդակցական բնագավառում համագործակցության մասին: