Աֆղանստանի արեւելյան Պակտիկա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 89 մարդ, փոխանցում է Associated Press-ը:
Ավելի վաղ հանրապետության ՆԳՆ-ն հայտնել էր, որ բանուկ շուկայի հրապարակում ականապատ մեքենա էր պայթել:
Զոհերի եւ տուժածների թվի մասին հակասական տվյալներ են ստացվել, մասնավորապես, հաղորդվել է 30 զոհերի մասին:
Հարձակման պատասխանատվությունը դեռ հանձն չի առել Աֆղանստանի ծայրահեղական խմբավորումներից եւ ոչ մեկը, այդ թվում՝ «Թալիբանը»:





























