Իրաքի խորհրդարանը բազմաթիվ անգամներ հետաձգելուց եւ նիստերը տապալելուց հետո կարողացել է նոր նախագահ ընտրել: Նախագահ է ընտրվել սուննիական կուսակցության խմբակցության թեկնածու Սալիմ Ջաբուրին:
Այժմ օրենսդիրները պետք է քուրդ նախագահ ընտրեն եւ շիա վարչապետ:
Խորհրդարականների եւ պետության ղեկավարի միջեւ կարող են հատուկ բարդություններ ծագել, քանի որ Նուրի Մալիքին չի պատրաստվում լքել իր աթոռը՝ չնայած միջազգային հասարակության եւ Իրաքում կրոնական խմբերի ճնշմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին Իրաքյան Քուրդիստանի արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքըրը երկիրն անվանել է «չկայացած պետություն», որը պետք է բաժանել երեք մասի, ընդ որում իրերի նման դասավորության պատասխանատվությունը, քաղաքագետի կարծիքով, ընկած է Մալիքի վրա:





























